«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է իր գործողությունները։
Ծրագրի շրջանակներում հեռուստաընկերությունը կպահպանի ֆինանսական կայունությունը, որը հնարավորություն կընձեռի հասարակությանը մատուցելու որակյալ մեդիա արտադրանք։
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը տարածաշրջանային նախագիծ է Այրեքս Եվրոպայի (ներկայումս՝ «Հավասար Իրավունքներ և Անկախ Մեդիա» ERIM)-ի և «Մարդու իրավունքների տուն Երևան»-ի (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ (ԵՄ, EU)։
Ծրագրի նպատակն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին շարունակելու իրենց գործունեությունը COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո:
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը վճարում է աշխատակիցների աշխատավարձը, կոմունալ և տրանսպորտային ծախսերը։ Ծրագիրը ապահովում է հեռուստաընկերության բնականոն գործունեությունը, ինչպես նաև՝ լսարանին անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն տալու հնարավորությունը։ Ծրագրի տևողությունը 14 ամիս է՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը։