Գետաշեն գյուղի բնակիչ, 4-ամյա Աշոտ Աբգարյանն օգնության կարիք ունի: Երեխան 2013թ. մարտի 17-ին խաղալու ընթացքում վնասել է աչքը և 100 տոկոսով կորցրել տեսողությունը: Մալայան կենտրոնում կատարվել է մեխանիկական վերականգնում, սակայն տեսողությունը չի վերականգնվել: Երեխայի տեսողությունը վերականգնելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել դիմել Մոսկվայի Գելգոլցի ակնաբուժական կենտրոն: Տրանսպորտի և կացության ծախսերը նախարարությունը վերցրել է իր վրա, իսկ վիրահատությունը, որը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, երեխայի ծնողները պետք է իրենք վճարեն: Աշոտ Աբգարյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխայի տեսողության վերականգնման համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Խորհրդային մ/ճ-ում:
AMD – 16042054909100
USD – 16042054909101
EUR – 16042054909102
RUB – 16042054909103