Օրերս կայացավ Արմավիրի մարզի 2025թ. առաջին խորհրդի նիստը՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցում էին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների ծառայությունների ղեկավարները, Մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկայացրեց 2024թ. հաշվետվությունը, որն իր մեջ ներառում էր իրականացված և իրականացվելիք ծրագրերը, արձանագրված արդյունքները։ Մարզպետն արձանագրված ցուցանիշները գոհացուցիչ համարեց և նկատեց, որ  նախորդ տարիների համեմատ դրական աճ է գրանցվել գրեթե բոլոր բնագավառներում։ Ըստ Մեխակյանի, 2023թվ-ի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը 2024-ին գերազանցել է 7.3 տոկոսով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 2.4 անգամ: Մարզպետ Արգիշտի Մեխակյանն անդրադարձավ  նաև Արմավիրի մարզում Ջրօգտագործող ընկերություններին, ոռոգման համակարգը բարելավելու ուղղությամբ կատարված բարեկարգման ու շինարարական ծրագրերին։