«Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագիրը կրող միջոցառումը նպատակ ունի ճանաչելի դարձնել սահմանամերձ համայնքները և հնագույն մայրաքաղաքները դարձնել զբոսաշրջության վայր: Փառատոնին իրենց բերք ու բարիքով, արտադրության նմուշներով ու ձեռքի աշխատանքներով ներկայացել էին մարզի տարբեր համայնքների բնակիչներ ու կազմակերպություններ: Հասմիկ Սարգսյանն այցելուներին առաջարկում է համտեսել արքաների համար պատրաստված հացի համը:
Փառատոնի կազմակերպման հեղինակ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանն ասում է միջոցառումը սահմանին մի քանի նպատակ ունի: Նախ՝ մշակութային կյանքը կենտրոնից սահմանամերձ համայնք տեղափոխելն է:
Փառատոնին ներկա էին օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Տարածքային կառավարման նախարարը կարևոր է համարում արմատներին վերադառնալը և պատմական տարածքները շենացնելը: Պապիկյանի խոսքով, առաջին գործը կլինի ճանապարհների հիմնանորոգումը՝ ամենաուշը 2020 թվ-ին:
Արմավիրի մարզպետը վստահ է, որ փառատոնը կդառնա ամենամյա և այս մշակույթը կձևավորվի մարզի բոլոր սահմանամերձ համայնքներում: Քաղաք-համայնք համաչափ զարգացումը ամենակարևորն է ըստ մարզպետի:
Պատմամշակութային արգելոց թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության ներկայացուցիչները սկսել են զենքերի ձուլման ցուցադրությունը: Նախ Սուրեն Պապիկյանը ձուլեց նիզակի ծայրակալը: «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով: