Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Մուշեղ Պետրոսյանից, հուլիսի 20-ին, առավոտյան ժամը 10։23-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել ոստիկանության կողմից, որ Արմավիր քաղաքի «Իսսո Մոլլ» առևտրի կենտրոնում, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» Արմավիրի մասնաճյուղում և «Վիգարո» հյուրանոցային համալիրում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ Արմավիրի և մեկ մարտական հաշվարկ Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատից։
Կատարվել են սահմանազատման աշխատանքներ և տարհանման աշխատանքներ։ Բոլոր տեղերում ոստիկանության կողմից կատարվել են հետախուզման և որոնողական աշխատանքներ, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ 12։40-ին աշխատանքներն ավարտվել են և երեք կազմակերպությունները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին։