Արմավիրի մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրները գրեթե նույնն են՝ սկսած սոցիալական անտանելի վիճակից մինչև արտագաղթ, իսկ սահմանամերձ համայնքներում ավանդական անլուծելի խնդիրներին ավելանում են էլի մի քանի բնական և արհեստական խնդիրներ: Բնական կարելի է համարել սահմանամերձ համայնքների հեռավորությունը մարզկենտրոնից, օրինակ՝ Երվանդաշատ և Բագարան համայնքներն Արմավիրի մարզկենտրոնից գտնվում են մոտ 50 կմ հեռավորության վրա և այս համայնքների բնակիչները մարզպետարանի հետ կապված ասենք մեկ տեղեկանքի համար պետք է մեկ ամբողջ օր վատնեն ու տրանսպորտի համար վճարեն մի քանի անգամ ավելի գումար, քան մյուս համայնքների բնակիչները: Սահմանամերձ համայնքների բնակիչները երջանիկ կլինեին, եթե իրենց խնդիրները միայն դրանով սահմանափակվեին: Բանն այն է, որ սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի զգալի հատված գտնվում է անմիջապես Արաքս գետի հարևանությամբ և պատկանում է համայնքի գյուղացիական տնտեսություններին: Գյուղացիներն իրենց հողակտորին հասնելու համար պետք է անցնեն սահմանային առաջին գոտին, որի համար պետք է առաջին հերթին անցագիր ստանան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից: Գյուղացիներին անցագրերը տրվում են գյուղատնտեսական շրջանի մեկնարկից մինչև ավարտը: Հենց այս անցագրային ռեժիմով էլ սկսվում են գյուղացիական տնտեսությունների խնդիրները: Անցագրերի հետ կապված առաջին խնդիրն այն է, որ գյուղացիները վաղ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ դեռ չեն ունենում անցագրեր և հնարավորություն չեն ունենում զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով: Երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ անցագրերի առկայության դեպքում գյուղացին պետք է իր աշխատանքները կատարի համաձայն սահմանային գոտու կանոնակարգի: Ըստ այդ կանոնակարգի գյուղացիական տնտեսության անդամները կարող են մուտք գործել սահմանային գոտի ժամը 08:00-ից մինչև 18:00-ը կամ 19:00-ը: Օրինակ, ըստ Մարգարա գյուղի բնակիչների մեկնաբանության, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն կա հողակտորում շտապ աշխատանքներ կատարել, սակայն ուղեկալը կարող է 11:00, 12:00-ին գա դարպասները բացի: Գաղտնիք չէ, որ հատկապես հուլիս – օգոստոս ամիսներին շոգի պատճառով գյուղացիներն առավոտյան շուտ և երեկոյան են գյուղատնտեսական աշխատանքներ կատարում: Այս հանգամանքը քիչ է հետաքրքրում սահմանապահներին և նրանք առավոտյան 08:00-ից շուտ գյուղացուն չեն թողնում սահմանային գոտի, իսկ երեկոյան 18:00-ին կամ 19:00-ին տագնապի ազդանշանով ազդարարում են, որ անհրաժեշտ է լքել սահմանային գոտին: Ամռան շոգ ամիսներին սկսվում են ոռոգման ջրի հետ կապված խնդիրները և ջրել հնարավոր է դառնում միայն գիշերային ժամերին, ինչը սահմանային գոտու հողակտորների պարագայում բացառվում է և գյուղացու աչքի առաջ չորանում է քրտինքով ստեղծված բերքը: Այս հանգամանքից ելնելով Արմավիրի մարզի սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսությունները հրաժարվել են մշակել սահմանային գոտում գտնվող իրենց հողատարածքները, իսկ արդյունքում գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողատարածքներ, անմշակ մնալով, համալրում են Հայաստանի անապատային ֆոնդը:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈւՄ ԵՆ ԱՆԱՊԱՏԻ
17:02, 23 ապր. 2013
Լրահոս
Ինձ մեղադրում են հայրենիքս սիրելու համար․ Սերոբ Գասպարյան
21:13, 13 մրտ. 2025
Հայաստանում Բաց տվյալների օրեր անցկացվեցին երկրորդ անգամ
13:34, 08 մրտ. 2025
2024-թվականին Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թ. համեմատ ավելացել է 7.3 տոկոսով
20:28, 03 մրտ. 2025
Երդվում են ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի զինակոչիկները
21:23, 23 փտվ. 2025
Եղանակը փոխվել է, գյուղացիները ծառերն էտում են ձմռանը
20:29, 29 հնվ. 2025
Էջմիածնի տարածաշրջանի ամենատարածված՝ ելակի մշակության աշխատանքները սկսվել են
19:06, 28 հնվ. 2025
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հարգանքի տուրք է մատուցել 44 օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
22:54, 27 սպտ. 2024
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ
12:08, 21 սպտ. 2024
Ջերմուկը կհյուրընկալի Աստրոֆեստը
22:39, 30 հլս. 2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով մայիսի 3-ին Արմավիրի մարզում էր
13:56, 04 մյս. 2024
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
15:03, 04 ապր. 2024
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
19:52, 23 հնվ. 2024
Նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետին
16:53, 19 հնվ. 2024
«Փաստացի-2023» մրցանակաբաշխություն
20:51, 18 նյմ. 2023
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
13:30, 17 հկտ. 2023
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
14:22, 04 հկտ. 2023
Արցախից բռնի տեղահանված 1101 ընտանիք այս պահին Արմավիրի մարզում է տեղավորվել
15:51, 02 հկտ. 2023
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
14:59, 05 սպտ. 2023
Սահմանապահները ծառայությունը կշարունակեն ուղեկալներում
22:15, 05 հնս. 2023
Հակակարկտային կայանները գործարկվել են կարկուտից հետո
22:08, 05 հնս. 2023
Գեղանկարիչ, Քանդակագործ Խաչատուր Բելի
19:47, 02 հնս. 2023
Նստացույց հանուն Արցախի ժողովրդի պաշտպանության
19:58, 18 մյս. 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը
14:50, 22 ապր. 2023
70-80 տոկոսով ցրտահարվել են Քարակերտի ծիրանի այգիները
21:05, 12 ապր. 2023
Համայնքային հանձնաժողովները ուսումնասիրում են ցրտահարության վնասները
22:13, 03 ապր. 2023
Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը
19:57, 30 մրտ. 2023
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
10:29, 28 մրտ. 2023
Արմավիրի մարզի 175 անապահով ընտանիքներ ստացան էլեկտրական տաքացուցիչներ և վերմակներ
22:15, 21 փտվ. 2023
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
14:24, 10 հնվ. 2023
ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2022
19:37, 29 դկտ. 2022
Հաստատվեց Արմավիր համայնքի 2023թ. բյուջեն, այն կազմում է 227948,4 հազար դրամ
16:54, 26 դկտ. 2022
Կարիերայի լայն հնարավորություն՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում: Shtigen Group-ն ու Ագրարային համալսարանը հուշագիր են կնքել
22:44, 25 մյս. 2022
Արմավիրի վետերանների միությունը նոր նախագահ ունի
11:34, 14 մյս. 2022
6 օր է, Վեոլիա ջուրը վթարը չի վերականգնում, շենքի բակում լճակներ են գոյացել
21:35, 12 մյս. 2022
Մայիսի 9՝ Հաղթանակի օրն Արմավիր քաղաքում
13:23, 09 մյս. 2022
ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
11:00, 06 ապր. 2022
Միջհամայնքային տրանսպորտի խնդիրը տասնյակ տարիներ մնում է չլուծված
22:23, 28 փտվ. 2022
Դավթյանների ընտանիքը կորցրել է տունը, գյուղը, հիմա նաև՝ հույսը
21:30, 20 փտվ. 2022
700 աշակերտ կսովորի ավելի անվտանգ և ապահով միջավայրում
21:39, 07 փտվ. 2022
33 ՏԱՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
21:09, 31 հնվ. 2022
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առիթով
12:27, 28 հնվ. 2022
Ո՞վ, կամ ո՞վքեր պետք է զբաղվեն ձնամաքրման աշխատանքներով
21:02, 19 հնվ. 2022
Ավագանու նիստում 56 հարց կքննարկվի
22:20, 17 հնվ. 2022
Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարը երդվեց Սարդարապատի հուշահամալիրում
17:12, 21 դկտ. 2021
Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետներում․ Արմավիրի մարզպետ
20:01, 20 դկտ. 2021
Շեշտը դնել անելիքների վրա և չանտեսել ընթացիկ խնդիրները
22:14, 11 դկտ. 2021
Արմավիրի մարզպետը ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին
20:25, 09 դկտ. 2021
Բացվեց հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
20:19, 09 դկտ. 2021