«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, ազգությամբ եզդի Այսեր Իսայանն այսօր Սարդարապատի հուշահամալիրից շարժվեց մայրաքաղաք՝ Օղակաձև զբոսայգում տեղադրված «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթողի մոտ և անժամկետ նստացույց հայտարարեց ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների։ Մեկնարկը Սարդարապատի հուշահամալիրից ևս իր խորհուրդն ունի, – ասում է իրավապաշտպանը։ Իսայանը կոչ է անում միջազգային կառույցներին և հանրությանը՝ անտարբեր չմնալ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ և կույր չլինել մարդասիրության ու արդարադատության հարցերի նկատմամբ։
Ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների՝ «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը մայիսի 18-ից ժամը 12։00-ից միայնակ անժամկետ նստացույց է սկսելու Երևանի «Օղակաձև» զբոսայգում տեղադրված «Նեմեսիս» գործողության վրիժառուներին նվիրված հուշակոթողի մոտ։