Հունիսի 9-ին Արագածոտնի մարզի Նոր Արամուս գյուղում դժբախտ դեպք է գրանցվել: Նոր Արամուսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանը պատմում է, որ երեկ տեղացած ուժեղ կարկուտի ժամանակ երեխան հոր հետ դաշտում է եղել, անասնապահությամբ է զբաղվել: Հայրը խղճացել և տղային տուն է ճանապարհել, 15 ամյա տղան էլ սելաֆատարը չի կարողացել անցնել և այօր նրան Մեծամորի Այգեստան թաղամասի բնակիչներից մեկի հողամասում են գտել: Արագածոտնի և Արմավիրի մարզերի փրկարարները երեկվանից որոնողական աշխատանքներ էին իրականացնում: Ինչպես տեղեկացանք Արմավիրի մարզի քնչական բաժնի քննիչ Գոռ Գևորգյանից առավոտյան Մեծամոր քաղաքի Այգեստան թաղամասի բնակիչներից մեկը իր հողամասում դիակ է հայտնաբերել: Պարզվել է, որ այն երեկվանից փնտրվող Արագածոտնի մարզի Նոր Արամուս գյուղի բնակիչ 15 ամյա Կարեն Մելսիկի Գալոյանի դին է: Հավանաբար Կարեն Գալոյանը, երեկ երեկոյան կարկուտի ժամանակ իրենց գյուղի դաշտում մոլորվել է, սելաֆատարն էլ 15 ամյա տղայի դին Մեծամոր է հասցրել:
Փաստի առնչությամբ ՀՀ ոստիկանության Արմավիրի քնչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: