ՀՀ նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է, և ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ 21 ընտրատարածքում, առավոտյան ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերի դռները և սկսվել քվեարկությունը:
21 ընտրատեղամասում կա 57 ընտրատեղամաս և 75 068 ընտրող:
Այս պահին մենք գտնվում ենք 21/7 ընտրական տեղամասում, որտեղ տեղամասային հանձնաժողովի նախագահի հավաստմամբ ընտրություններն ընթանում են բնականոն հունով: 21/7 ընտրատեղամասում, ըստ ընտրացուցակների, իր քաղաքացիական պարտքը կկատարի 1842 ընտրող: Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 24 ընտրող: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Սասունյանը մասնակցությունն այս ժամի համար բավարար է գնահատում: Ակտիվությունն, ըստ Սասունյանի, օրվա երկրորդ մասում է նկատվում, առայժմ ընտրացուցակների հետ կապված անճշտություններ չեն արձանագրվել, դժգոհություններ և բողոք-դիմումներ նույնպես չեն գրանցվել:
Այստեղ դիտորդական առաքելություն էր իրականացնում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը: