Մերի Ալոյանը Արտամետ գյուղից է, 6 տարեկան կդառնա հոկտեմբերին։ Ամռան ամիսներին Մերին ընտանիքի հետ ամառանոց էր մեկնել։ Գյուղում բոլորն անհամբեր Մերիի վերադարձին էին սպասում, ամենաանհագիստը դպրոցի տնօրենն էր՝ եթե Մերիի ընտանիքը ուշ վերադառնար, դպրոցն առաջին դասարան չէր ունենա։
Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջակարգ դպրոցում սովորում է 39 աշակերտ, 5 կոմպլեկտ դասրաններում։ Մերին կսովորի 4 դասարանցիների հետ։ Դասվարն ասում է․ «Դժվար է միավորված դասարաններում պարապելը, բայց հնարավոր ամեն բան անում է, որպեսզի աշակերտները չտուժեն դրանից»։
Դպրոցն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտ, ընդունել մեկ առաջին դասարանցի և ունի մեկ 12-րդ դասարանցի։ Մինչև ուսումնական տարին սկսվելը դպրոցի գերազանցիկները գովասանագրեր են ստանում։ Տնօրենի կարծիքով կոմպլեկտավորված դասասարններում դասերի յուրացումը դժվարանում է, բայց այլընտրանք չկա։
Վանանդի միջնակարգ դպրոցն իր դռները բացում է երկու գյուղի աշակերտների առջև։ Այստեղ են սովորում նաև հարևան ՝ Կողբավան համայնքի աշակերտները։ Նրանք՝ 8-ն են։ Այս տարի Վանանդից դպրոց է հաճախում 20 և Կողբավանից մեկ առաջին դասարանցի։ Արմավիրի մարզի 111 հանրակրթական դպրոցներում սովորում է 36376 աշակերտ, այս տարի առաջին դասարան է հաճախել 3635 աշակերտ։