ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմն ու զինվորականները այսօր նշում են Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարեդարձը։ Զորամասում նախ տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որտեղ հրամանատարական կազմը հանդես եկավ շնորհավորական ուղերձով, ապա զինվորականների հետ ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեց զորամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։  

Զորամասում հանդիսության ավարտից հետո հրամանատարական կազմն ու զինվորականները քայլերթով ուղեվորվեցին Արմավիրի քաղաքային զբոսայգի և ծաղիկներ խոնարհեցին զբոսայգում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Զբոսայգին մարդաշատ էր։ Արմավիրցիները վաղ առավոտից  եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմահ հերոսների հիշատակին։

Զբոսայգում տեղի ունեցավ տոնական միջոցառում, երաժշտական կատարումներով հանդես եկան ինչպես զորամասի զինծառայողները, այնպես էլ՝ տարբեր պարային համույթներ ու անհատ կատարողներ։

Երաժշտական մասին զուգահեռ, ՌԴ զորամասը, ավանդույթի համաձայն, կազմակերպել էր ճաշկերույթ։