Հոկտեմբերի 15-ին, երեկոյան, հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է «Սև Հովազ» ռազմա-հայրենասիրական կազմակերպության նախագահ, գնդապետ Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռաֆայել Գասպարյանը։ Ռուստամ Գասպարյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է ծանր վիրավորում։
Ինչպես տեղեկացանք ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանից, Ռուստամ Գասպարյանը վիրահատվել է։ Այլ մանրամասներ Աղաբաբյանը չհաղորդեց։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գասպարյանների ընտանիքին։ Ռուստամ Գասպարյանին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում։
Հավերժ փառք մեր բոլոր հերոսներին․․․