Մրգաշատ համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունները շարունակվում են և 20/01 ընտրատեղամասում ընտրողների պակաս չի զգացվում, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Յուրա Մանվելյանը քաղացիների ակտիվությունից զարմացած է: Ասում է ժամում 100-ից ավելի ընտրող է քվեարկությանը մասնակցում:
Ընտրացուցակների հետ կապված անճշտություններ գրեթե չկան, վստահեցնում է տեղամասային հանձնաժողովի նախագահը: 20/01 ընտրատեղամասում առայժմ 1 քաղաքացի է քվեարկությանը մասնակցել է անձնագրային բաժանմունքի կողմից տրված 9-րդ ձևով:
Հիշեցնենք, որ Մրգաշատում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Գևորգ Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը: Երկու թեկնածուների վստահված անձիք էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ ընտրություններն ընթանում են առանց խախտումների, դժգոհություններ չկան, ընտրությունների ընթացքից և ընտրողների իրենք առայժմ գոհ էին: