haynews.am-ը տեղեկացնում է, որ քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրուցեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով նշեց, որ Հայրիկյանի վիճակն ավելի քան նորմալ է. «Նա համարյա արթնացել է»:
Ըստ փաստաբանի՝ նա իրեն այնքան լավ է զգում, որ անգամ հումոր է անում, սակայն նրան տեսակցելն այսօր անհնար է»:
«Իսկ ընտրությունների հետ կապված դեռևս ոչ մի որոշում չկա: Երկուշաբթի մամուլի ասուլիս կլինի, ավելի մանրամասն կտեղեկացնենք»,-հայտնեց Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է իրակնացվել. անհայտ անձը կրակել է նրա վրա ու դիմել փախուստի: Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա այժմ վիրահատվում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: