Փետրվարի 21-ին ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն։ Արարողությանը ներկա էին զորամասի  հրամանատարական կազմը՝ գեներալ, մայոր Ակատով Ստանիսլավ Ալեքսեյի, պալկովնիկ Կամարով Դենիս Գենադիի մասնակցությամբ, նորակոչիկների ծնողները, իսկ հոգևոր թևը նորակոչիկների համար օրհնության կարգ մատուցեց։

Նորակոչիկները երդվեցին լինել արժանի զինվոր և պահպանել հայրենիքի սահմանները։ Երդման արարողությանը ներկա ծնողներն ու տարբեր կառույցների ներկայացուցիչները զինակոչիկներին մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն, հորդորեցին վեր դասել  հայրենիքի նկատմամբ սերն ու ամուր պահել երկրի սահմանները։