Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորու՛մ եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ:
Անկախության հռչակումը հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, սեփական հայրենիքում ապրելու և արարելու ձգտման արդյունքը, որն ապագա սերունդների համար կայունություն ու զարգացում է ապահովելու:
Դարեր շարունակ հայ ժողովուրդն ազնիվ պայքար է մղել անկախության ձեռքբերման և պահպանման համար, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չեն խնայել բաղձալի այս կարգավիճակը ունենալու համար և 1991 թվականի ճիշտ այս օրն անցկացված հանրաքվեն տվել է երազած արդյունքը` Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն:
Այսօր` 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեից 33 տարի անց, յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը` մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, նվիրումով, միասնականությամբ:
Փա՛ռք նահատակներին և շնորհավո՛ր Անկախության տոնը: