Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» շրջանակներում Արմավիրի մարզի շուրջ 175 անապահով ընտանիքների տրամադրեց ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչ սարքեր։
Մարդասիրական օգնության բաշխումն Արմավիր քաղաքում տեղի ունեցավ փետրվարի 21-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարևանությամբ գտնվող առաջնորդարանում, բարեգործական միջոցառումը նույն օրը շարունակվեց Էջմիածին քաղաքի Մայր աթոռի բարեգործական ճաշարանում։