ՀՀ տարածաքքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր մարզպետի աշխատակազմին ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը նշեց, որ Արմավիրի մարզը միշտ աչքի է ընկել կատարողական բարձր ցուցանիշով և հույս հայտնեց, որ այդպես էլ կշարունակվի։ Մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ խոստացավ առաջին հերթին այցելություններ կատարել մարզի համայնքներ, ծանոթանալ խնդիրներին և հետևողական լինել դրանց լուծմանը։
Նշենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ով այժմ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։