Հունիսի 11-ին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ տվեց մարզպետի աշխատակազմի գործընկերներին՝ նոր պաշտոնում իր առաքելությունը շարունակելու նախաշեմին։

Նա շնորհակալություն հայտնեց թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար՝ հատկապես ընդգծելով փոխադարձ վստահության ու միասնականության մեծ նշանակությունը մարզում իրականացված փոփոխությունների և հաջողությունների գործում։

Իր խոսքում նշեց, որ անկեղծ երախտագիտություն է հայտնում յուրաքանչյուրին՝ ունեցած ներդրման, պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար` ցանկանալով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անդադար առաջընթաց աշխատանքային գործունեության մեջ։

Վերջում Արգիշտի Մեխակյանը վստահեցրեց, որ նոր պաշտոնում ևս շարունակելու է ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ