Օրերս ԱՔԵԿ (Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը) կազմակերպեց ակցիա` քաղաքի Շահումյան – Չարենց խաչմերուկում պարզելով երթեւեկությունը կարգավորող նշաններ:
ԱՔԵԿ կենտրոնի անդամները, պարզելով լուսացույցի 3 գույները, կանգնել էին քաղաքի այն խաչմերուկում, որտեղ բացակայում է լուսացույցը:
Ակցիայի մասնակիցներն իրենց պատրաստած նշաններով «փոխարինել են» բացակայող լուսացույցին:
Ակցիան նպատակ ուներ ուշադրությունը սեւեռելու չգործող լուսացույցի վրա՝ հորդորելով Ճանապարհային ոստիկանությանը լուծել խնդիրը:
Շահումյան – Չարենց խաչմերուկի անցորդները զարմանքով, բայց գոհունակությամբ ողջունեցին երիտասարդների իրականացրած ակցիան:
Ֆլեշմոբը նույն կոչով անցկացվեց նաեւ Վանաձորում, Գյումրիում: