«Լրագրության ռեսուրս կենտրոն»-ը հայտարարել էր «Կլիմայական հաղորդակցություններ և զեկույցներ» միջազգային մեդիա մրցույթը, որը պետք է ներկայացներ կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մասին պատմություններ։ Մրցույթին մասնակցեց նաև «ԱԼՏ» հեռուստաընկերությունը «Ֆերմերային դարպասից դուրս» մուլտիմեդիա հոդվածի ներկայացմամբ։ Ուրախությամբ պետք է նշենք, որ «Միջազգային կլիմայական հաղորդակցության և լուսաբանման մրցույթ»-ի լավագույն հայկական լրագրողական աշխատանք ճանաչվեց «ԱԼՏ» հեռուստաընկերության «Ֆերմերային դարպասից դուրս» վերլուծական-հետազոտական նյութը, որը պատմում է, թե ի՞նչպես է կլիմայի փոփոխությունը վերաձևավորում գյուղական կենսակերպը։ Մրցաբակաբաշխությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին՝ Մարդու իրավունքների և լեռների պաշտպանության օրը, Թբիլիսիում։ Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի կազմակերպիչներին, Լրագրության ռեսուրս կենտրոնին և ժյուրիի կազմին, մեր աշխատանքը արժանավույնս գնահատելու համար։ Այս մրցանակը կդառնա ևս մեկ խթան, որպեսզի «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը շարունակի իր անաչառ ու նվիրական աշխատանքը նպաստելով իր լսարանի և Արմավիրի մարզի ազգաբնակչության խնդիրների լուծմանը։



