ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Մ.Մաղաքյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
- ՀՀ քաղաքացիությունը,
- բարձրագույն կրթությունը,
- ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
- դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
- ՀՀքաղաքացու անձնագրի պատճենը,
- հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
- տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
- հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունվարի 26-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, «Մրգաշատի Մ․Մաղաքյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. մարտի 5-ին, ժամը 14:00-ին, «Մրգաշատի Մ․Մաղաքյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ Արմավիրի մարզ, գ.Մրգաշատ, 19 փողոց, 26 շենք
Տեղեկությունների համար զանգահարել 093 079570 հեռախոսահամարով:
ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Մ.Մաղաքյանիանվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդ