Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզիկա» (8 դասաժամ), «Ինֆորմատիկա» (8 դասաժամ), «Հայոց լեզու և գրականություն» (7 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1),
  • 1 լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ Արմավիրի մարզ, Արմավիրի միջնակարգ դպրոց, փողոց 1, շենք 1

Տեղեկությունների համար զանգահարել (077) 021677 հեռախոսահամարով: