Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում
    է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին
    մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և
    աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
    Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
    Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
    Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
    Հասցեն՝ Արմավիրի մարզ, Արևիկի միջնակարգ դպրոց, փողոց 20, շենք 4
    Տեղեկությունների համար զանգահարել (098)998832 կամ (098)384589 հեռախոսահամարով։